Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, դերասանուհի, մոդել Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել, որն արած է հատուկ հավելվածի օգնությամբ։ Կադրերն արվել են մարզասրահի հայելու առջեւ։ Լիլին կրում է մարմինն ընգծող սպորտային հագուստ, նա շպարված է, իսկ վարսերը հավաքված են։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում նշել է․ «#ֆիթնեսի ժամանակն է» արտահայտությունը։

Օրերս հրապարակված կադրերում Մորտոն ներկայացել էր կապույտ բիկինիով, որը համադրել էր նուրբ վզնոցի եւ թեւնոցների հետ։ Նա վառ շպար էր ընտրել, իսկ լողազգեստը համադրել էր լայնեզր գլխարկի եւ կապույտ ակնոցի հետ։

 

 

 

 

 

 NEWS.am STYLE