Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մեկնել է Նյու Յորք՝ դիտելու ընկերուհու՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի խաղը ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակչում։ Հանուն միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կնոջ՝ դքսուհին առաջին անգամ երկար ժամանակով բաժանվել է ամուսնուց ու որդուց։

Меган Маркл

Սպասվում է, որ նա Բրիտանիա կվերադառնա շաբաթվա ավարտին, գրում է The Times-ը։ Հրատարակության աղբյուրը պատմել է, որ դքսուհին որոշել է հայրենիք մեկնել վերջին պահին։

«Նա հիացած է, որ կարող է աջակցել ընկերուհուն, ապա ետ կվերադառնալ»,- պարզաբանել է աղբյուրը՝ հայտնելով, որ Մարքլն ԱՄՆ է մեկնել առանց ամուսնու, չորս ամսական որդու՝ Արչիի եւ որեւէ օգնականի։

US Open-ի եզրափակչում Սերենա Ուիլյամսը կմրցի կանադուհի Բյանկա Անդրեեսկուի հետ։ Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 24։00-ին։

Ավելի վաղ Սերենայի ամուսնուն՝ Ալեքսիս Օհանյանին, մեղադրել են անվայել պահվածքի մեջ։ Սերենա Ուիլյամսի եւ Մարիա Շարապովայի հանդիպմանը ամերիկուհու ամուսինը բոլորին հիշեցրել էր ռուս մարզիկի դոպինգային սկանդալի մասին։