Ժնևյան ավտոսրահում ներկայացվել է իր տեսակի մեջ եզակի Bugatti La Voiture Noire մեքենան։ Այս մեքենան վաճառվել է 18.7 միլիոն դոլարով։ Նրա գնորդը անհայտ է։ Մեքենան, որն ըստ արտադրողների, ամբողջովին պատրաստ կլինի 2021 թվականին, ունենալու է 8 լ ծավալով W16 շարժիչ՝ 1500 ձիաուժ հզորությամբ։