Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, կիսվել է նոր լուսանկարներով։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին սեւ զգեստ է կրում եւ նուրբ շպարով է։ «Թող Աստված պահպանի բոլոր մանուկներին, թող նրանք ապրեն խաղաղ երկնքի տակ, իրենց ընտանիքներում ու յուրաքանչյուր օջախում թող լսվի մանկան ճիչը։
Իսկ դուք քանի՞ երեխա ունեք կամ կուզենայիք ունենալ»,- կադրերը մեկնաբանել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում ապագա մայրիկը վարդագույն շրջազգեստ էր կրում։ Սիլվա Հակոբյանը նախապատվություն էր տվել մեղմ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։