Երգչուհի Սիլվա Հակոբյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու ջերմ շնորհավորել մայրիկի ծննդյան օրը։

Instagram-յան էջի Stories բաժնում հրապարակված կադրերում երգչուհու մայրը պատկերված է նրա փոքրիկ դստեր՝ Միլայի հետ։ «Ծնունդդ շնորհավոր, իմ անուշ մամա։ Առողջ լինես ու մեր գլխից անպակաս։ Սիրում ենք քեզ ամբողջ սրտով»,- գրել է նա։ Հրապարակված մյուս լուսանկարում երգչուհին պատկերված է ծնողների հետ։ «Թանկերս»,- լուսանկարը մակագրել է նա։