Ջոնս Հոփքինսի Բլումբերգի անվան հանրային առողջության դպրոցի գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, թե որքանով է աղտոտված զբոսանավերի վրայի օդը: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Պրոֆեսոր Ռայան Քենեդին ԱՄՆ Արևմտյան ափերին գաղտնի կերպով չափել է չորս զբոսանավերի վրա օդի աղտոտվածությունը: Նա պարզել է, որ այդ նավերի վրայի օդի աղտոտվածության ցուցանիշները մոտավորապես հավասար են աշխարհի էկոլոգիապես առավել անբարենպաստ տարածքների նույն ցուցանիշներին:

«Չնայած այն բանին, որ ուղևորները բաց օվկիանոսում են և մաքուր օդում, նրանք ենթարկվում են մեծածավալ ուլտրադիսպերսիոն մասնիկների ազդեցությանը»,- նշում է գիտնականը: Աղտոտվածության պատճառը, պրոֆեսորի կարծիքով, դիզելային վառելիքն է։

Զբոսանավային շրջագայության ընկերությունների ներկայացուցիչները Քենեդու հետազոտության արդյունքները համարում են անհեթեթ։

 

Նյութի աղբյուր blognews.am