VARDA-ն ինստագրամի իր էջում ներքնազգեստով գայթակղիչ լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկին կից գրել է․

 

«Մարդկանց դուր են գալիս ներքնազգեստով կանայք, բայց նրանց էլ ավելի դուր է գալիս փորփրել ներքնազգեստը․․․ Կինոյում ցույց չեն տալիս այն, ինչ իրականում է տեղի ունենում, չէ՞ որ ոչ ոք չի հավատա, որ նման բան հնարավոր է։ Իմ կյանքում շատ դրվագներ են եղել, որոնք իմ ուղեղը սովորել է հիշել որպես հատվածներ օտար պիեսից, որտեղ գլխավոր դերերը այլ դերասաններ են կատարում․․․ Ես երբեք չեմ հաճախել հոգեբանի մոտ ու չգիտեմ Ֆրեյդի տեսությունները, բայց հավանաբար տհաճ հիշողություններն այդ ձեւով պահելու՝ ուղեղի պաշտպանական հնարավորություններն ինչ-որ գիտական անվանում ունեն։ Այդպես ավելի հեշտ է, չէ՞ որ եթե դուք ինչ-որ մեկին ֆիլմ եք պատմում, պատճառ չկա անհանգստանալու, բոլորը գիտեն, որ կինոյում ամեն ինչ իրական չէ։ Հանրության աչքի առաջ ապրելը շատ բարդ է՝ քո ներաշխարհը բացահայտելը նշանակում է դառնալ թույլ։ Նախկինում ես կարողանում էի գնացքում իմ ուղեկցին պատմել իմ ամբողջ ոչ իդեալական կյանքը, հիմար՝ սխալներով լի, ու ի պատասխան լսել կարեկցանք, իսկ հիմա երբ սխալվում ես կրկնակի «նն»-ով բառում, քեզ պատրաստ են ոչնչացնել, ասես դու կրկնակի սպանություն են գործել»։