Ռուսական «Առաջին ալիքի» նախաամանորյա եթերներից մեկում Արմեն Ջիգարխանյանը և նրա նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին միասին կլինեն: Այսպիսի լուրեր են շրջանառվում լրագրողների շրջանում:

Այս թեմայով պաշտոնական մեկնաբանություն չկա: Սակայն ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ ալիքը փոխել է իր դիրքորոշումը Վիտալինայի նկատմամբ, որին արդեն հանրությանն են ներկայացնում ոչ թե որպես խարդախ, այլ հանգամանքների զոհ, որն իր դյուրահավատության պատճառով ընկել է նախկին օգնական Էլինա Մազուրի «ձեռքը»: Նա երկար ժամանակ, որպես Վիտալինայի պաշտոնական ներկայացուցիչ, հայտարարություններ է արել, մեկնաբանություններ տվել և հրավիրել է մամուլի ասուլիսներ: Այս ամենը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վիտալինան դեռևս Ջիգարխանյանի կնոջ կարգավիճակում էր:

Հեռուստաալիքը ենթադրում է, որ նախաամանորյա եթերում Վիտալինան կարող է խոշոր գումար նվիրաբերել հայ ժողովրդի որևէ բարեգործական հիմնադրամի և այդպիսով խաղաղության ընդառաջ գնալ Ջիգարխանյանին: Սակայն, այնուամենայնիվ, Ցիմբալյուկը կարող է հայտնվել ճաղերի ետևում՝ չնայած նոր ընկերներին, որոնք խոստացել են նրան աջակցել Մազուրի և Մալախովի դավաճանության դիմաց:

Ավելի վաղ Ցիմբալյուկի փաստաբանը հայտնել էր, որ իր հաճախորդը Ջիգարխանյանի հաշիվներից փող է հանել՝ գրում է Nation News-ը: