Իսկ դուք գիտեի՞ք, որ ձեր և ձեր սիրելիի դիրքերը քնելու ժամանակ շատ բան են պատմում ձեր հարաբերությունների մասին: BlogNews-ը ձեզ է ներկայացնում, թե որ դիրքն ինչ նշանակություն ունի:

Մեջքը մեջքին ուղղած և իրարից մեծ հեռավորության վրա

Սա կարող է թվալ հեռացված և ռոմանտիկայից զուրկ դիրք: Այնուամենայնիվ, սա ամենատարածված դիրքն է, քանի որ այն բավականին հարմար է և պրակտիկ: Զույգի մեջ առկա է կապ և վստահություն: Սա անկախության նշան է հարաբերությունների մեջ:

Մեկը մյուսին հետևի կողմից գրկած

Սա նույնպես բավականին տարածված դիրք է: Սա նախանշում է, որ զուգընկերներից մեկը չափազանց հոգատար է մյուսի հանդեպ և ունի նրան պաշտպանելու ցանկություն: Սա արտացոլում է վստահություն և պաշտպանություն:

Մեջքը մեջքին, իրար հպված

Այս պարագայում զուգընկերները քնում են հետույքներով իրար հպվելով: Սա նախանշում է, որ զուգընկերները միմյանց ներկայությամբ իրենց շատ լավ և հանգիստ են զգում: Այս դիրքը հիմնականում տարածված է նորաստեղծ հարաբերություններում:

Սկզբում իրար միահյուսված, հետագայում միմյանցից հեռանալով

Այս դիրքում զուգընկերները սկզբում պառկում են դեմ-դիմաց, ձեռքերն ու ոտքերը միահյուսած, ապա մոտ 10 րոպե հետո հեռանում միմյանցից: Սա մտերմության և անկախության նշան է:

Զուգընկերներից մեկը դոմինանտում է անկողնում

Այս պարագայում զուգընկերներից մեկը զբաղեցնում է անկողնու մեծ մասը: Սա անառողջ հարաբերությունների նախանշան է, և խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ վերջ տալ այս հարաբերություններին:

Գլուխը սիրելիի կրծքին դրած

Սա շատ տարածված է նոր սկզբնավորվող հարաբերություններում: Սիրո և ջերմության նշան է:

Դեմք-դեմքի, սակայն չեք հպվում միմյանց

Այս դիրքում քնող զուգընկերները գտնվում են էմոցիոնալ առումով շատ պահանջատիրական և բարդ հարաբերություններում: Կարիք կա մտերմության և շփման: