Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասը տևական ժամանակով դադարեցրել էր իր ակտիվությունը սոցցանցերում։ Երգչուհին այս որոշմանն էր եկել մտերիմներից մեկի հետ պատահած դժբախտ դեպքի պատճառով։ Երեկ Եվան իր միկրոբլոգում լուսանկար է հրպարակել, որին կից գրել է.

 

«Երկար ժամանակ է, ինչ չէի հայտնվում սոցցանցերում: Մի անգամ ես լուսանկար էի տեղադրել և խնդրել, որպեսզի ինձ լավ նյարդաբանի անուն ասեն: Դրանից հետո լրագրողնեն ինձնից հարցազրույց էին խնդրում: Եվ երբ ես մերժեցի լրագրողներին, համացանցում բազմիցս քննարկվեց իմ հիվանդությունը: Ես ամբողջը կարդացել եմ: Ես չեմ ուզում տալ հարցազրույցներ: Ես հիմա այն վիճակում չեմ, որպեսզի ինչ-որ մեկին ինչ-որ բան պատմեմ. այդ պատճառով ներողություն եմ խնդրում: Այս հրապարակումն էլ խնդրանք է, որպեսզի սուտ շշուկները չտարածվեն ու իմ կյանք չներգրավվեն էլ ավելի մեծ դժբախտություններ… Ես ուզում եմ իմ արվեստով իրական օգուտ և ուրախություն պարգեւել այն մարդկանց, որոնք դրա կարիքը ունեն: Ես չեմ ուզում մասնակցել նույն համերգին ամեն տարի միայն նրա համար, որ պահպանեմ իմ հայտնիությունը… Ես ոչնչից տեղյակ չեմ: Սրանք միայն մտքեր են: Գուցե հետո ես ավելի ցածրաձայն կմտածեմ, երբ իմ կյանքում ամեն ինչ կհարթվի»: