Ո՞ր դեպքում սեքսը կարելի է անթերի և իդեալական համարել։

 

Իրականում շատերը դա ենթագիտակցաբար են որոշում, սակայն հետաքրքրությունն իր գործն անում է:

 

Միշտ էլ հետաքրքիր է, թե դա ինչպես է տեղի ունենում ուրիշների մոտ:

 

Ահա լավ սեքսը բնութագրող յոթ հատկանիշները.

 

Առաջին տեղում առողջ ցանկությունն է: Երբ սեքսով ցանկանում ես էլի ու էլի զբաղվել, և այդ ողջ գործընթացը պարտադրանք չէ: Այդ դեպքում սեքսը կարելի է, իրոք, «իդեալական» անվանել:

 

Երկրորդ տեղում առանց ամաչելու սեռական ցանկությունների և երևակայությունների մասին միմյանց պատմելն է: Դա կօգնի ձեզ հասնել անմոռանալի հաճույքների:


Երրորդ հատկանիշը փորձարկումներն են: Սեքսը չի ձանձրացնում զուգընկերներին այն դեպքում, երբ անընդհատ նոր դիրքեր, նոր դերեր են փորձարկվում:

 

Չորրորդը՝ փոխադարձ ցանկությունն է: Իդեալական սեքսի կարևոր ցուցանիշներից մեկը փոխադարձ ցանկությունն է, իսկ եթե զուգընկերներից մեկը դրանով ստիպողաբար է զբաղվում, ապա նրանք պետք է բաժանվեն:

 

Հինգերորդ ցուցանիշն օրգազմը չկեղծելն է: Իսկ կեղծելիս մարդիկ խաբում են ոչ միայն զուգընկերներին, այլև իրենք իրենց զրկում են հաճույք ստանալուց: Փորձեք բացատրել, թե ձեզ ինչն է դուր գալիս:

 

Վեցերորդ ցուցանիշը եսասիրության բացակայությունն է, քանի որ հաճույք պատճառելը նույնքան հաճելի է, որքան ստանալը: Եթե դուք դրա հետ կապված խնդիրներ չունեք, ապա ձեզ մոտ ամեն ինչ անթերի է:

 

Յոթերորդ ցուցանիշն այն է, երբ սեքսի ժամանակ խնդիրները կամ կենցաղային մանր հարցերի շուրջ մտքերը ձեզ չեն անհանգստացնում: