Daily Mail-ը ներկայացրել է «Այս ամռան ամենաոճային կանայք» մրցույթի ձայների վերջնական հաշվարկը: Ամենաբարձր վարկանիշն անխոս հավաքել է Քեմբրիջի հերցոգուհին: Քեյթ Միդլթոնը հերթական անգամ ճանաչվել է ամենաոճային կինը:

 

Միդլթոնի հաղթանակների գաղտնիքն այն է, որ նրա բոլոր կերպարները անմիջապես գրավում են բազում բրիտանուհիների ուշադրությունն ու մեծ տարածում գտնում: Նույնանման կոշիկներ, հագուստ, գլխարկներ, պայուսակներ. սրանք դառնում են կանաց զգեստապահարանի անբաժանելի մասը:

 

Кейт Миддлтон

Кейт Миддлтон

Кейт Миддлтон

 

Առաջին հնգյակում տեղ են գտել նաև Ջենիֆեր Էնիսթոնն ու Սիենա Միլլերը, ինչպես նաև մոդելներ Քենդալ Ջեներն ու Ջիջի Հադիդը:

Дженнифер Энистон и Сиенна Миллер

Кендалл Дженнер, Джиджи Хадид

 

Իսկ ահա հակավարկանիշային աղյուսակը գրավել է բրիտանացի մոդել և բիզնեսլեդի Քեթի Փրայսը: Նրա ամառային ոճը քչերին է գրավել: Այս ցուցակում են ընդգրկվել նաև Շերիլ Կոուլն ու Ռիտա Օրան:

Рита Ора, Кэти Прайс, Шэрил Коул