Բրիտանացի դերասանուհի Էմիլյա Քլարքը, որը «Գահերի» խաղը» ֆիլմում խաղացել Է Դեյեներիս Թարգարիենի դերը, պատրաստ է 007 գործակալի մասին հաջորդ ֆիլմում հանդես գալ Ջեյմս Բոնդի գլխավոր դերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել է The Daily Star-ի հետ կայացած զրույցում:

 

«Ես չիրականացած բազմաթիվ երազանքներ ունեմ: Կցանկանայի մարմնավորել Ջեյմս Բոնդին: Եվ իմ գործընկեր եմ տեսնում միայն Լեոնարդո դի Կապրիոյին»,-իր մտորումների մասին պատմել է 29-ամյա դերասանուհին:

 

Առաջին անգամ կանանց բոնդապատում նկարահանելու հնարավորության մասին մայիսին հայտնել է դերասանուհի Ջիլիան Անդերսոնը: Նա նշել Է, որ իրեն դուրս Է գալիս այդ գաղափարը:

 

Մայիսի 28-ին ռեժիսոր Սեմ Մենդեսը, որը նկարահանել է Բոնդի մասին վերջին երկու ժապավենները՝ «007. «Սքայֆոլ կոորդինատները» և «Սպեկտր» կինոնկարները, հայտարարել է, որ շարունակությունը չի նկարահանելու:

 

Բոնդի դերի թեկնածության շուրջ վեճերն սկսվել են 2015 թվականին, «Սպեկտր»-ի թողարկվելուց անմիջապես հետո: Փորձագետները կասկածում էին, որ Դենիել Քրեյգը սերիա կվերադառնա, իսկ 2016 թվականի մայիսի կեսերին ԶԼՄ-ներն իմացան, որ դերասանը հրաժարվել է դերից: Ենթադրվում է, որ նրան կփոխարինեն Իդրիս Էլբան, Թոմ Հիդլսթոնը, Թոմ Հարդին կամ Էյդան Թյոռները:

 

«Գահերի խաղը» ֆիլմում Դեյեներիսի դերը Էմիլյա Քլարքի առաջին խոշոր դերն է: Նա նաեւ Սառա Քոննոր է խաղացել «Թերմինատոր. Գենեզիս» մարտաֆիլմում: