«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի մեկնաբան Էռնա ԷլիզբարյանըLife.panorama.am-ի հետ զրույցում իր բնավորության առանձնահատկությունների մասին, ասաց.  «Բոլոր մեկնաբաններն էլ մարդիկ են, ովքեր կյանքում ունեն իրենց նախասիրություններն ու սկզբունքները, նրանք եթերից դուրս իրենց ամենասովորական կյանքն են ապրում:

 

Կան կարծրատիպեր, որոնց համաձայն էլ ես լրատվական ծրագիրը վարում եմ բավականին զուսպ, ծրագրի ձևաչափին համապատասխան, բայց ծրագրից դուրս ես իմ կյանքն ունեմ»,- նշեց մեկնաբանը և իր ընդգծված կոկետությանը տվեց հետևյալ բացատրությունը. «Կոկետությունը դա կանացիություն է, այս առիթով ֆրանսիացի փիլիսոփա Դենի Դիդրոն ասել է, որ «Կանացի ամաչկոտությունն ուղղակի լավ հասկացված կոկետություն է», համարենք որ դա այդպես է»:

 

Շատերը գիտեն, որ Էռնա Էլիզբարյանը ունի հումորի առողջ զգացում, այս հատկությունը նրա համար, իր խոսքերով, կարևոր նշանակություն ունի.  «Հումորի առողջ զգացումն օգնում է այս կյանքում գոյատևել և հաղթել այն փոքրաթիվ խոչընդոտները, որոնք ժամանակի ընթացքում հանդիպում են»,- ընդգծեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: