Life.panorama.am-ը այսօր հյուրընկալել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի մեկնաբան Էռնա Էլիզբարյանին: Չարախոսություններ, բամբասանքներ, մասնագիտական ընտրություն, սեր և ամուսնություն. ահա այն թեմաները, որ փորձել ենք շոշափել մեր զրուցակցի հետ:
-Եթե չեմ սխալվում, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եք: Ձեզ չգրավե՞ց այդ աշխարհը:
-Այո, առաջին մասնագիտությամբ իրավաբան-քրեագետ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ հեռուստալրագրող: 2000 թվականին, որպես «Քրեական ժամ» հաղորդաշարի մեկնաբան աշխատանքի անցա Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվության վարչությունում, երբեմն թղթակցում էի «02» շաբաթաթերթին: Այդ ժամանակ կարծում էի, որ հետո կտեղափոխվեմ մեկ այլ բաժին և կաշխատեմ իմ մասնագիտությամբ, բայց, ինչպես ասում են՝ մենք ծրագրում ենք, իսկ Աստված՝ տնօրինում: Այդպես էլ չստացվեց: Հենց այս ծրագիրն էլ ինձ մեծ ճանաչում բերեց՝ ապագայում «Ժամը» լրատվականի հաղորդավարի հավակնորդ դառնալու համար:
Շարունակությունը` այստեղ: