Ամերիկյան իրապատումի աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում քրոջ` Քորթնի Քարդաշյանի հետ լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.

 

«Շնորհավորում եմ  ավագ քույրիկիս ծննդյան տարեդարձը: Ես միշտ ընդօրինակել եմ քեզանից ամեն ինչ: Դու հիանալի մայրիկ ես, և ես անչափ երջանիկ եմ, որ մեր երեխաները միասին են մեծանում:Ես ամեն օր քեզանից շատ բան եմ սովորում: Սիրում եմ քեզ և հպարտ եմ, որ դու իմ քույրն ես: Չգիտեմ` ինչ էի անելու առանց քեզ»,-գրել է նա։