Երգչուհի Սիրուշոն  եղել է նկարիչ- քանդակագործ Էմիլ Գազազի արվեստի սրահում: Նա ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են այդ սրահում և թողել հետևյալ մակագրությունը.

 

«Երբ ստեղծագործողը նվիրում է իր աշխատանքը, դա ամենաթանկ ու կարևոր նվերներից է: Հատկապես, երբ ստեղծագործողը մեր ժամանակների հայ ամենահեղինակավոր ու տաղանդավոր մարդկանցից մեկն է, նկարիչ-քանդակագործ Էմիլ Գազազը: Շնորհակալ եմ և շատ շոյված...»: