Ֆոտոմոդել և հաղորդավարուհի Աննա Բաբայանը հանդես է եկել նոր գեղեցիկ ֆոտոշարքով, որի հեղինակը լուսանկարիչ Տիգրան Լորսաբյանն է: Ֆոտոշարքի անվանումը «Black Swan» է, զգեստի հեղինակն է Violet De Mane-ն, ով նշեց, որ առաջին անգամ է Աննայի հետ աշխատում և հիացած է նրա պրոֆեսիոնալիզմով. «Աննան կոտրում է այն կարծրատիպը, երբ ասում են՝ գեղեցիկ մարմնում չկա գեղեցիկ հոգի: Շատ սիրեցի Աննային, շատ հաճելի էր նրա հետ աշխատելը: Աշխատանքում շատ կարևորում եմ նաև մարդկային արժեքները: Շնորհակալ եմ Տիգրանին պրոֆեսիոնալ մոտեցման համար, նաև Հարութ և Նանո Ջուլհակյաններին՝ վարսահարդարման համար»: