Հաղորդավարուհի, դերասանուհի Աննա Գևորգյանը վերջերս մարմնավորում էր «Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հոգին» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհիներից մեկին: Նա այլևս չի խաղում այդ սերիալում, մեծացնում է իր երկու հրաշք աղջիկներին՝ Լեային և Հասմիկին: BlogNews.am-ը օրեր առաջ լուսանկարել է Աննային, նա մեր ֆոտոշարքում չափազանց պարզ էր, ինչպես կյանքում և մեր հարզարույցի ընթացքում:
- Աննա, առաջարկում եմ զրույցի սկզբում վերջնական վերջակետ դնենք այն խոսակցություններին, որոնք կան այս փուլում քո մասին: Այն, որ այլևս չես խաղում «Ուրիշի հոգին» սերիալում: Ինչո՞ւ այդպես ստացվեց։
- Նախ, ես չունեի այդ փորձը և չգիտեի ինչին եմ գնում, նրանք էլ ինձ հրավիրելուց չգիտեին, որ երկորդ անգամ եմ մայրացել և ունեմ փոքր երեխա: Ամուսինս համոզեց, որ գնամ քասթինգին, բայց ես համոզված էի, որ ինձ չեն ընտրելու: Պարզվեց ինձ են ընտրել, որից, անկեղծ ասած, ես նեղվեցի. նախ որ ես դրան պատրաստ չէի, որովհետև ես չեմ սիրում թերի լինել այն աշխատանքում, որ պետք է անեմ: Հիշում եմ՝ ամուսնուս ասացի, որ գնալու եմ հրաժարվեմ, նա էլ կատակով ասաց, եթե հրաժարվես տուն մի արի: Երբ կարդացի աշխատանքային պայմանները, գրված էր, որ ըստ քո ցանկությամբ կարող ես երկար աշխատել, այսինքն կարծես թե հարմար է, բայց երբ սկսվեցին նկարահանումները, ես ռեժիսորին ասացի, որ ինձ համար չէ այս աշխատանքը, նա էլ ասաց, որ չմտածեմ, կաշխատեն ինձ հետ:
Այդպես էլ ինձ հետ ոչ մի բառով, ոչ մի խորհրդով ոչ ոք չխոսեց, չասացին՝ որն էր իմ սխալը, կամ իմ կերպարը, խնդիրը: Իսկ երբ ինձ առաջին սերիայում տեսա, ես անկեղծ խոստովանում եմ, որ ես շատ ամաչեցի: Ես չեմ ուզում ինչ-որ մեկի աշխատանքին անուն դնեմ և ասեմ, սխալ էր աշխատած:
Երբ արդեն հասել էր նրան, որ արդեն բավականին փոփոխություն էր եղել իմ կերպարում և իմ խաղում, այնպես ստացվեց, որ ամուսինս և պրոդյուսերը խոսեցին և երկկողամին որոշման եկան, որ պետք չէ այլևս շարունակել, որովհետև ես տանը օրերով չէի լինում և բալիկներիս չէի տեսնում, ես էլ չէի համաձայնվում բաց տեսարաններին, ժամանակի սղության պատճառով իմ տեսքին չէի հասցնումհետևել, մի խոսքով շատ մանրուքներ, որոնք կուտակվեցին և այսպես ստացվեց: Իրենց էլ էր իրականում հարմար մեկ այլ դերասանուհու ընտրել, բայց ցավն այն էր, որ այդ շրջանում ես շատ ավելի հարմար առաջարկներ ունեցա, որոնք ցավոք կորցրի, երբ պայմանագիր կապեցի նրանց հետ:
Շարունակությունը` այստեղ: