Նոյեմբերի 20-ին Լոնդոնում բացվում է «Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը գեղեցկության մրցույթն արդեն իր մոտ  ընդունել է 63 տարի առաջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Այս տարի հաղթողի թագի համար կպայքարեն 126 մասնակից աղջիկներ, հայտնել են կազմակերպիչները: Աղջիկները Լոնդոն կժամանեն նոյեմբերի 20-ին, իսկ մրցութային միջոցառումները կսկսվեն նոյեմբերի 22-ին: Մասնակիցներին սպասում են ցուցադրաքայլքը, մարզական մրցումները եւ բարեգործական միջոցառումները:

 

Եզրափակիչ մասը, որի արդյունքներով աշխարհի գործող գեղեցկուհին՝ ֆիլիպինուհի Մեգան Յանգը թագը կհանձնի նոր հաղթողին, կկայանա դեկտեմբերի 14-ին:

 

«Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթը դեռ սկսվելուց առաջ դառնացել է մասնակիցներից մեկի մահով: «Հոնդուրասի գեղեցկուհուն»՝ 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյին, գնդակահարել է նրա քրոջ՝ Սոֆիայի զուգընկերը: Սոֆիան ինքը նույնպես սպանվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: