Հարավային Աֆրիկայի Հանրապետության ներկայացուցչուհի Ռոլին Ստրոսը դարձել է «Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթի հաղթող: Միջոցառումը, որին մասնակցել են աղջիկներ 121 երկրներից, տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ExCel ցուցահանդեսային կենտրոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Երկրորդ տեղն զբաղեցրել Է Էդինա Կուլշարը Հունգարիայից, երրորդը դարձել է ԱՄՆ-ի ներկայացուցչուհի Էլիզաբեթ Սաֆրիտը:

 

Բժշկական ֆակուլետի չորրորդ կուրսի 22-ամյա ուսանողուհի Ռոլին Ստրոսը, փորձագետների կանխատեսումների համաձայն, եղել Է ներկայիս մրցույթի ամենահավանական հաղթողը:

 

Ապագայում նա երազում Է դառնալ բժիշկ: Ազատ ժամանակ նա գոլֆ Է խաղում եւ սիրում Է հեծանիվ քշել, ինչպես նաեւ շատ Է կարդում, կարողանում Է նվագել ֆլեյտա, դաշնամուր, կիթառ: Կայքի իր հարցաթերթիկում նա նշել Է, որ իր կյանքում ամենահիշվող իրադարձությունն Է դարձել Բլուքրանսի կամրջից վտանգավոր բանջի-թռիչքը: «Դա ինձ ստիպեց լիովին վերանայել իմ ամբողջ կյանքը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: