Հայկական կինոկատակերգությունների սիրահարները նոյեմբերի 19-ից հնարավորություն ունեն վայելելու նոր գեղարվեստական ֆիլմ: Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը հանրությանը ներկայացրեց իր դեբյուտային աշխատանքը՝ «Ուրիշի փոխարեն» կատակերգությունը: Կինոնկարի հիմքում բժշկի մասին պատմություն է. մի պլաստիկ վիրաբույժ ԱՄՆ-ից գալիս է Հայաստան՝ վիրահատություններ անելու համար, և ընկնում արկածային տարբեր իրավիճակների մեջ: Այն էքշըն կատակերգություն է: Կինոնկարն արտադրել է «Play House Films» ընկերությունը:


Բեմադրող ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը ֆիլմի պրեմիերայից առաջ նշեց, որ դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, իսկ սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը և Սարգիս Մնոյանը: «Սցենարը գրվել է գարնանը, իսկ նկարահանումները կատարել ենք ամռանը: Առաջին ֆիլմն էր, դժվար էր աշխատել, սակայն դժվարությունն ընթացքը չէր, այլ այն սկսելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Երիցկի նյանը: Ռեժիսորն ինքն էլ նկարահանվել է ֆիլմի դրվագներից մեկում:


Դերասան Հովհաննես Ազոյանը՝ Հովոն, այս ֆիլմում բացասական կերպար է մարմնավորում: Փաստում է, որ կերպարը հեշտությամբ է մարմնավորել: «Ես եկել եմ ֆիլմը դիտելու, դեռևս չեմ տեսել այն: Հրանտ Երիցկինյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, շատ լավ ճաշակ ունի»,- նշեց նա:


Դերասան Սոս Ջանիբեկյանին էլ հատկապես դուր է եկել ֆիլմի հումորը: Այս ֆիլմում նա գլխավոր հերոսն է՝ հենց բժիշկը: Նշում է, որ հաճախ է հենց բժիշկների մարմնավորում: 

 

Կինոնկարը հնարավոր է դիտել նոյեմբերի 19-ից քաղաքի բոլոր կինոթատրոններում:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում: Ծանոթ իրավիճակներ, ﬕջավայր և կերպարներ, որոնց կարելի է հանդիպել առօրյա կյանքում: Ռոմանտիկ իրադարձություններ և կատակերգական արկածներ, որոնք տեսականորեն կարող են կատարվել յուրաքանչուրիս հետ: Ֆիլﬕ գլխավոր հերոսը պլաստիկ վիրաբույժ է:


Նա փոքր հասակում ծնողների հետ ﬔկնել է Հայաստանից և բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այնտեղ ﬔծացած և կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ աﬔրիկացի է: Այս օրինապահ քաղաքացին ու վիրաբույժը չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել և «օգնել» հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն...