Թեև շատերն ակնկալում էին, որ մայրանալուց հետո երգչուհի Սիրուշոն ստեղծագործական դադար կունենա, այդպես չեղավ:)
Օրերս Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի հետ նոր զուգերգ ներկայացրած և ԱՄՆ-ում մենահամերգով ներկայացրած երգչուհին ևս մեկ նորություն ունի. նա «Ուրիշի փոխարեն» ռոմանտիկ կատակերգության սաունդրթեքի երաժշտության հեղինակն է:
Երգի խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, այն կատարել է Արամ MP3-ը: Երգն առայժմ չի թողարկվել: Հավանաբար սաունդթրեքի պրեմիերան կկայանա հենց ֆիլմի առաջնախաղի օրը, որն արդեն սարերի հետևոմ չէ:
Սոս Ջանիբեկյանի, Հովհաննես Ազոյանի, Վահագն Գալստյանի, Թամարա Պետրոսյանի, Սաթի Ջանիբեկյանի, Արամոյի, Լևոն Հարությունյանի, Ալինա Մարտիրոսյանի մասնակցությամբ ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 19-ին: