Armstar.am-ը գրում է.
«Ավելի շուտ միայնակ մարդ եմ, քան՝ չար». Ժիրայր Տարունց (Հովհաննես Ազոյանի հերոսը)
Կատակերգական դերերով հայտնի Հովհաննես Ազոյանին ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը լիովին նոր կերպարով է ներկայացնում: Նա ոչ միայն հերոսից վերածվել է չարագործի, այլև ենթարկվել ոճային կտրուկ փոփոխության: Հարցազրույցի սկզբում Հովհաննես Ազոյանն ասաց, որ վստահելով Հրանտ Երիցկինյանի ճաշակին, սիրով համաձայնել է խաղալ նրա առաջին ֆիլմում՝ «Ուրիշի փոխարեն»:
Որքանո՞վ էր հեշտ բացասական հերոսի մարմնավորելը:
Անձնական կյանքում ես շատ բարի մարդ եմ, դրա համար էլ բարի կերպար խաղալն ինձ համար ավելի հեշտ է. այդ դեպքում ես պարզապես փոխանցում եմ իմ բնավորության գծերը կերպարիս, իսկ բացասական հերոս կերտելու համար անհրաժեշտ էր վարժվել չարին: Չնայած, ամենավատ մարդու մեջ էլ ինչ-որ չափով բարություն կա: Ժիրայրն իրական էսթետ է, միևնույն ժամանակ՝ չարագործի համար բավականին կարդացած ու խելացի:
Շարունակությունը` այստեղ: