ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, նոյեմբերի 11-ին Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության դահլիճում բացվել է «Հայաստան. քարերի գաղտնիքը» լուսանկարչական ցուցահանդեսը:  Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ են ունեցել Սլովակիայի մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլիա Կրժիկովան, Չեխիայում և Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: 


Ցուցահանդեսում ներկայացված է 50 վահանակ՝ հայկական 150 հուշարձանների լուսանկարներով: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը, Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը, օտարերկրյա դիվանագետներ, մշակույթի գործիչներ: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 28-ը: