-Սիրելի Հասմիկդու վերջերս ես տեղափոխվել ԱՄՆ՝ մշտական բնակության 


 -Այո', ամուսինս Լոս Անջելեսաբնակ է: Ամուսնացա և տեղափոխվեցի:

 

 -Ինչպե՞ս ծանոթացաք:


 -Երբ եկել էի Ամերիկա՝ հանգստանալու, մի օր սրճարանում, շատ պատահական, հանդիպեցի ապագա ամուսնուս՝ Ներսեսին: Խոսակցությունից պարզվեց, որ նա հայտնի երգեհոնահար՝ Լևոն Աբրահամյանի որդին է, իսկ նա իմացավ, որ ես օպերային հայտնի երգիչ՝ Տիգրան Լևոնյանի քրոջ աղջիկն եմ: Պարզվեց, որ երկար տարիների բավականին սերտ կապ կա մեր ընտանիքների միջև, քանի որ քեռիս Ներսեսի ծնողների հարսանիքի քավորն է և Ներսեսի ու իր եղբոր կնքահայրը: Մենք դարձանք շատ լավ ընկերներ: Իրար էինք վստահում մեր գաղտնիքները: Մոտ հինգ ամիս ընկերություն էինք անում և մեր մտքով անգամ չէր անցնում, թե օրերից մի օր կարող է ամուսիններ դառնանք: Իմ Հայաստան վերադարձից մոտ քսան օր առաջ հասկացանք, որ զգացմունքներ ունենք իրար հանդեպ: Ներսեսն ինձ պաշտոնական առաջարկություն արեց: Ես ստիպված էի գնալ Հայասան, քանի որ կիսատ գործեր ունեի: Շփվում էինք կոպյուտորով կամ հեռախոսով: Երկու ամիս չանցած պարզվեց, որ հյուրախաղերի պետք է մեկնենք ԱՄՆ: Եկանք, մեր խմբի տղաները վերադարձան, ես՝ մնացի:

 

 -Հե՞շտ ես հարմարվում նոր՝ հարսի կարգավիճակին:


 -Մի փոքր դժվար է ազատությանը ասել «բայ-բայ», մանավանդ, որ ամբողջ կյանքս ազատ եմ մեծացել: Աշխատում եմ չսահմանափակել ազատությունս: Հիմա հաշվի եմ առնում նաև ամուսնուս կարծիքներն ու որոշումները, բայց, փառք Աստծո, չեմ կաշկանդվում ամուսնուս տանը:

 

-Ինչպե՞ս էր կազմակերպված հարսանիքը, որտե՞ղ անցկացրեցիք մեղրամիսը:

-Հարսանիքը իմ սրտով էր: Բնականաբար հագա ճոխ հարսանեկան սպիտակ հագուստ: Արտասահմանյան ֆիլմերում երբ տեսնում էի, թե հարսանեկան զույգը ինչպես է անցնում ծաղիկներով զարդարված կամարի տակով, երազում էի հարսանիքիս նման կամարի տակով անցնել, որը և իրագործվեց: Քանի որ հայրս մահացած է, իսկ քեռիներիցս մեկը՝ Արմեն Խանդիկյանն, այստեղ էր, նա ինձ ուղեկցեց դեպի փեսան: Շատ հանրահայտ արվեստագետներ էին այդ օրը ներկա: Իսկ մեղրամիսյան ճամփորդությունը դեռ առջևում է:

 

 -Որքա՞ն երեխա կցանկանայիր ունենալ:


 -Երկու տղա, մեկ աղջիկ:

 

-Հասմի'կդու հանրաճանաչ դարձար «Կարգին սերիալ» կատակերգական հեռուստաներկայացման մեջ՝ 

Սոֆայի կերպարով և Հայկո-Մկո հանրահայտ դերասանական զույգի հետ «Կարգին հաղորդում» անեկդոտների շարքում՝ քո 

մասնակցությամբԻնչպե՞ս եսպատկերացնում քո կարիերան ԱՄՆում:


-«Կարիերա ԱՄՆում» ասելով ես պատկերացնում եմ ամերիկյան շուկայում՝ Հոլիվուդում:

 

-Կարծեմ դու ոչ միայն դերասանուհի ես:


-Այո': Ավարտել եմ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժինը, Ակսել Բակունցի անվան ջազային-էստրադային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը: Ասեմ, որ ունեմ հեղինակային երգերիս չորս տեսահոլովակները: Հաճախել եմ Տիգրան Հեքեքյանի մանկական երգչախումբը, հետաքրքրվել եմ մոդելային արվեսով:

 

 -Կարծեմ դու ոչ միայն դերասանուհի ես:


 -Այո': Ավարտել եմ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժինը, Ակսել Բակունցի անվան ջազային-էստրադային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը: Ասեմ, որ ունեմ հեղինակային երգերիս չորս տեսահոլովակները: Հաճախել եմ Տիգրան Հեքեքյանի մանկական երգչախումբը, հետաքրքրվել եմ մոդելային արվեսով:

 

-Դու ժողարտիստ Իշխան Ղարիբյանի դուստրն եսքո քեռիներից մեկը օպերային հանրահայտ երգիչժողարտիստ Տիգրան Լևոնյանն է,մյուսը՝ Երևանի ՀրՂափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի 

գլխավոր ռեժիսորժողարտիստ Արմեն Խանդիկյանը: «Հայաստանի սոխակ»-ը՝ մեծն Գոհար Գասպարյանն ու սիրված դերասանուհի Տաթևիկ Ղափլանյանըեղել են քեռիներիդ 

կանայքՆրանք օգնե՞լ ենքեզ կայանալու իբրև դերասանուհի:


-Միանշանակ ասեմ՝ոչ: Բացի Արմեն Խանդիկյանից, մյուսները ցավոք չկան: Եթե ես իրենց օգնությամբ առաջ գնայի, այսօր կկորչեի:

 

-Ի՞նչ զավեշտական դեպք է պատահել քեզ հետ Միացյալ նահանգներում:


-Զավեշտականը այն է, որ երեսուներկու տարեկան եմ, բայց ալկոհոլային խմիչք առնելիս կամ ամուսնուս հետ քազինո մտնելիս անձնագիր են ուզում ինձնից. կարծում են տարիքս քսանմեկից ցածր է:

 

-Ի՞նչ զավեշտական դեպք է պատահել քեզ հետ Միացյալ նահանգներում:


 -Զավեշտականը այն է, որ երեսուներկու տարեկան եմ, բայց ալկոհոլային խմիչք առնելիս կամ ամուսնուս հետ քազինո մտնելիս անձնագիր են ուզում ինձնից. կարծում են տարիքս քսանմեկից ցածր է:

 

-Հասմի'կմաղթում եմ քեզ հարատև սերերիտասարդական թարմությունբազում ժպիտներ:

 -Շնորհակալություն, նմանապես:

 

Զվարթ Ֆրոյան 

ԱՄՆ ,Unique Show, ամսագիր