ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը դիմել է լատվիական դատարան` վիճարկելու Լատվիա այցելելու արգելքը:
«Ես կարծում եմ, որ այդ արգելքը հակասում է միջազգային օրենսդրությանը: Ես ունեմ իրավունք արտահայտել իմ կարծիքը ինչ-որ բանի վերաբերյալ»,-ասել է Կոբզոնը: «Ես շնորհակալ եմ Ղրիմի ժողովրդին , որ այն վերադարձրեց Ռուսաստանին, ժողովուրդն է դա արել, այլ ոչ թե Պուտինը: Ես իսկապես այդպես եմ կարծում»,-հայտարարել է երգիչը:
Կոբզոնի խոսքով, եթե Լատվիայի դատարանը նրան մերժի, նա կդիմի Եվրոպական դատարան:
Ռուս երգչուհի Վալերիան նույնպես պատրաստվում է բողոքարկել այդ որոշումը դատարանում:
Հիշեցնենք, որ Լատվիայի ԱԳՆ-ն հուլիսին Օլեգ Գազմանովին, Կոբզոնին և Վալերիային, Ղրիմի Ռուսատանին միանալու վերաբերյալ ունեցած դիրքորոշման համար, արգելել էր Լատվիա մուտք գործել: