BlogNewz.am-ը գրում է.

 

  Նրանք հարգում են մարդկային անհատականությունը, այդ իսկ պատճառով միշտ հանդուրժող են, մեղմ, քաղաքավարի ու ընդառաջող։ Նրանք մեծ պատմություն չեն ստեղծում չնչին խնդիրնեից։ Ինչ-որ մեկի հետ ապրելով՝ նրանք չեն մտածում, թե շնորհ են անում, իսկ հեռանալիս չեն ասում «քեզ հետ ապրել հնարավոր չէ»։ Նրանք ներում են թե՛ աղմուկը, թե՛ սառնությունը, և թե՛ այլոց ներկայությունն իրենց տանը։


 Նրանք միայն աղքատներին ու կատուներին չէ, որ կարեկցում են։ Նրանց հոգին ցավ է ապրում նաև այն բանից, ինչն աչքերով չես տեսնի։

 

♦ Նրանք հարգում են մյուսների սեփականությունը, այդ իսկ պատճառով վճարում են իրենց պարտքերը։

 

 Նրանք մաքուր սիրտ ունեն և վախենում են ստից, ինչպես կրակից։ Նրանցից նույնիսկ չնչին սուտ չես լսի։ Սուտը վիրավորական է լսողի համար ու նրա աչքերում նսեմացնում է ստողին։ Նրանք դիմակ չեն կրում. փողոցում իրենց պահում են այնպես, ինչպես տանը, ոչ ոքի աչքերին փոշի չեն փչում։ Նրանք չեն շատախոսում։

 

♦ Նրանք իրենց չեն նվաստացնում մյուսների զգացմունքները շարժելու և օգնություն ստանալու համար։ Նրանք չեն խաղում ուրիշների հոգու լարերի հետ, որպեսզի դայակի նման խնամեն իրենց։ Նրանք չեն ասում՝ ինձ չեն հասկանում։

 

Շարունակությունը` այստեղ