PressIdent.am-ը տեղեկացրել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Երևանի տիկնիկային թատրոնում ընթացող «Կոմա նոստրա» ներկայացման ժամանակ դերասան Նարեկ Դուրյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի արդյունքում էլ ներկայացումն ընդհատվել էր:

 

Սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացված դերասանի առողջական վիճակն արդեն լավ է, այսօր առավոտյան նա տուն է տեղափոխվել:

 

 

Pressident.am-ի հետ զրույցում դերասանի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը երեկվա ներկայացմանը ներկա հանդիսատեսից մեկ անգամ ևս ներողություն խնդրեց և տեղեկացրեց, որ ներկայացումը մինչև վերջ չդիտած հանդիսատեսը հնարավորություն ունի այն դիտելու:

 

«Հոկտեմբերի 25-ին ընդհատված ներկայացումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին: Տոմսեր գնած անձանց խնդրում ենք առաջիկա երկու օրերին մոտենալ Տիկնիկային թատրոնի տոմսարկղ՝ տոմսը փոխելու կամ գումարը հետ վերցնելու համար: Միայն մի խնդրանք՝ ձեզ հետ բերեք ամսի 25-ի համար գնած ձեր տոմսը»,- հայտարարեց Նարեկ Դուրյանի պրոդյուսերը:

 

Նյութը՝ PressIdent.am-ի