"Absolute" բենդի մեներգչուհի Քրիստինա Մանգասարյանն ու բաս-կիթառահար Գեւորգ Արզումանյանն առաջին անգամ ծնողներ են դարձել: BRAVO.am-ը պատմել է զույգի ամուսնության մասին, այժմ ուրախ ենք հայտնել նորաստեղծ ընտանիքի համալրման լուրը:
Հոկտեմբերի 16-ին լույս աշխարհ եկած տղային երաժիշտներն անվանել են Վիկտոր.«Անունը որեւէ մեկի պատվին չենք ընտրել. նա մեր հաղթանակն է: Երբ առաջին անգամ գրկեցի, անբացատրելի ապրումներ ունեցա: Շատ քաղցր բալիկ է, ավելին, քան պատկերացնում էինք: Թե՛ իմ, թե՛ ամուսնուս համար զարմանալի զգացողություն է. մեզ թվում էր` երիտասարդ ենք, չենք զգա, բայց արդեն գիտակցում ենք, որ ծնող ենք դարձել: Մեր ծնողները եւս շատ ոգեւորված են»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանի ձայնը 2» նախագծից հայտնի դարձած ջազ-ֆանկ երգչուհին:
Շարունակությունը` այստեղ: