DJ Վակցինան, ով «Կամի» ակումբի արտտնօրենն է, Life.panorama.am-ին հայտնեց, որ շուտով անակնկալ է սպասվում «Կամիի» հավատարիմ այցելուներին. «Վերաբացում ենք «Կամի» ակումբը, ֆորմատային փոփոխություն ենք անելու:
Այստեղ կլինեն համերգներ, փակ փարթիներ, դրսից կհրավիրենք հայտնի ու ճանաչված աստղերի»: Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 28-ին, կենդանասերների «Դինգո» թիմի հետ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում նրանք կիրականացնեն հերթական արյունատվական ակցիան: Առավոտյան ժամը 09:00-ից 12:00-ն այնտեղ են լինելու: Ցանկացողներին էլ սիրով հրավիրում են:
Շարունակությունը` այստեղ: