BlogNewz.am-ը գրում է.


Լավագույն ընկերները կյանքն ավելի արժեքավոր են դարձնում։ Նրանք ոչ միայն այն մարդիկ են, ովքեր մեզ հետ են ուրախ պահներին, այլև այն ժամանակ, երբ մենք ամենից շատն ենք նրանց կարիքը զգում։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ հանդիպես լավագույն  ըկերոջդ շնորհակալություն հայտնիր այս 16 բանի համար։


 1  Շնորհակալ եմ՝ ամբողջովին ինձ հետ անկեղծ լինելու համար, նույնիսկ այն ժամանակ, երբ չեմ ուզում դա լսել։


Հեշտ չէ ճշմարտությունը լսել, երբ չես ուզում։ Լավագույն ընկերոջից ճշմարտությունը լսելը բոլորովին այլ է, և տանելի  է նույնիսկ ամենացավոտ ճշմարտությունը։ Քո լավագուն ընկերը գիտի, որ քեզ հետ անկեղծ լինելով, նա քեզ ստիպում է վստահել իրեն և հենց դա է իրական ընկերությունը։

 

 2  Շնորհակալ եմ՝ միշտ տրամադրությունս բարձրացնելու համար։


Երբ լավագույն ընկերոջդ հետ ես, տրամադրությունդ ինքնաբերաբար բարձրանում է։ Դու գիտես, որ մեկի հետ ես, ով գիտի քեզ ամբողջովին ու նրա կողքին կարող ես ամբողջովին լինել այնպիսին, ինչպիսին կաս. ինչպե՞ս կարող է արդեն իսկ դա տրամադրությունդ չբարձրացնել։

 

 3  Շնորհակալ եմ՝ ինձ նման տարօրինակ լինելու ու դրա ամեն մի վայրկյանը վայելու համար։


Դուք լավագույն ընկերներ չէիք լինի, եթե միմյանց համար բավարարաչափ տարօրինակ չլինեիք։ Քո լավագույն ընկերոջ հետ կարող ես ամբողջ ձայնով երգել ձեր սիրած երգերը, ու կարևոր չէ՝ երգել գիտեք, թե ոչ։ Ամեն երգի համար դուք հատուկ շարժումներով պար ունեք, ու երբ միասին եք ուշադություն չեք դարձնում ոչ ոքի։

 

 4  Շնորհակալ եմ՝ անձնուրացությանդ համար։ Դու իսկապես այս աշխարհն ավելի լավ տեղ ես դարձնում՝ ավելի շատ մյուսների համար հոգ տանելով, քան քեզ համար։ Դու ոգեշնչանքի աղբյուր ես։


Քո լավագույն ընկերը ոգեշնչում է քեզ ավելի լավը լինել։ Իրենց ամենօրյա կյանքով, նրանք ցույց են տալիս, թե ինչպես են մյուսներին կարևորում ու հաճույք ստանում դրանից։ Միայն առանձնահատուկ մարդը կարող է այդպես անձնուրացաբար մյուսների մասին մտահոգվել, եթե դու այնքան հաջողակ ես, որ նման ընկեր ունես կողքիդ, գնահատիր ու պահպանիր նրան։

 

Շարունակությունը` այստեղ: