Դերասան Երվանդ Ենգիբարյանն այսօր կդառնար 31 տարեկան: Նա դեռ այնքան բան պետք է աներ, գործընկերները նրա համար այնպիսի բարձունքներ էին կանխատեսում…
Ավաղ, նախորդ տարի 30-ամյակը տոնած դերասանի համար ճակատագիրն այլ բան էր կանխատեսել. հենց տարեդարձի հաջորդ օրը` հոկտեմբերի 22-ի լուսադեմին տեղի ունեցած ողբերգական ավտովթարը կտրեց նրա կյանքի թելը: Ավտովթար, որ ցնցեց բոլորին՝ մտերիմներին, գործընկերներին, երկրպագուներին ու նրան պարզապես համակրողներին…
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական կապուտաչյա, եռանդուն դերասանը կարծում էր, որ եթե կա սեր, ոչ մի բարդություն չի կարող լինել և հակառակը՝ առանց սիրո ամեն բան բարդ է դառնում: Նրան բոլորը սիրով ճանապարհեցին, այդուհանդերձ, ամեն բան շատ բարդ էր… նրա մահվան հետ համակերպվել հնարավոր չէ մինչ օրս:
Դերասանի մահվանից հետ էկրան բարձրացան նրա մասնակցությամբ «Ալպինիստները», «Փուշը»ֆիլմերը: Ճակատագրի հեգնանքով «Ալպինիստները» ֆիլմում (դա վերջին ֆիլմն էր, որտեղ նկարահանվել էր դերասանը) Երվանդ Ենգիբարյանի կերտած երիտասարդ հերոսը մահանում է…
Ծնունդդ շնորհավո՜ր, Երվանդ: