Վերջերս բոլորը խոսում էին այն մասին, որ ԱՄՆ-ում բնակվող Արթուր Հակոբյանը, նույն ինքը՝ երգիչ Միստեր X-ը, կարծես թե գտել է իր երկրորդ կեսին:
Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ փորձելով մանրամասներ իմանալ խորհրդավոր հարսնացուի և սպասվող ամուսնության մասին. «Ընտրյալս՝ Սվետլանա Բոսնոյանը, այս ասպարեզից է: Հեռուստահաղորդավարուհի է, նաև բազմաթիվ երգերի խոսքեր է գրել: Շատ չեմ մանրամասնի, բայց կասեմ, որ շատ մոտ ժամանակներս մեր հարաբերությունները կօրինականացնենք: Թե երբ՝ թող գաղտնիք մնա»:
Արթուրից տեղեկացանք նաև, որ նոյեմբերի 26-30-ը Carnival cruise lines ընկերության Imagination նավով մեկնում են Մեքսիկայի Էնսենադա քաղաք: Ուղևորության ընթացքում նա մենահամերգ է ունենալու հենց նավի վրա: Եվս մեկ համերգ կլինի Ֆրեզնո քաղաքում՝ հոկտեմբերի 19-ին:
Շարունակությունը`այստեղ: