Aroxj.am-ը գրում է.
Վաղաժամ ծննդաբերությունը համարվում է 37 շաբաթից շուտ ծնունդը: Դրա պատճառը կարող է լինել մոր հիվանդությունը կամ պտղի թերզարգացումը: Այն միջավայրը, որտեղ հայտնվում է նորածինը ծնունդից հետո, իհարկե, կտրուկ տարբերվում է արգանդայինից: Ուստի, բժիշկների առջև ծառանում են նոր խնդիրներ. պետք է պահպանվի մարմնի օպտիմալ ջերմությունն և խոնավությունը:
Հաճախ վաղաժամ ծնված մանուկների մոտ առաջանում են շնչառական խնդիրներ: Ուղեղի անոթները բարակ են, կարող են արյունահոսել: Պետք է մեծ ուշադրություն դարձնել արյան մեջ գլյուկոզայի քանակին, որը կարող է արագ իջնել: Երեխան աճի և զարգացման համար պետք է ճիշտ քանակով սննդանյութեր և վիտամիններ ընդունի: Եթե մինչև ծնվելը պտուղը սնվում էր պորտալարի միջոցով, ապա արտաքին աշխարհում դրան փոխարինում է կուրծքը:
Ինչպե՞ս կերակրել
Սա կախված է երեխայի քաշից: 31 շաբաթական երեխաներին ներքին սնուցում են տալիս, հետո անցնում են խողովակային սնուցման: Սրանք անհրաժեշտ քայլեր են, քանի որ երեխան շատ թույլ է և կրծքով սնվել չի կարող:
Խողովակային սնուցումից անցումը դեպի կրծքով կերակրման կատարվում է մի քանի փուլով.
1. Կենգուրուի մեթոդ. սրա միջոցով նորածինը և մայրը ավելի մեծ հնարավորություն են ունենում մաշկի անմիջական շփման: Սա պետք է արվի հնարավորինս շուտ, երբ արդեն երեխայի վիճակը կայուն է: Այն օգտակար է ոչ միայն հոգեբանորեն, այլև ֆիզիկապես՝ կարգավորվում է երեխայի շնչառությունը, ջերմությունը, նվազում են վարակների ռիսկերը և այն նպաստում է հետագայում կրծքով կերակրմանը:
Շարունակությունը` այստեղ: