Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է գինեկոլոգ Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյանը:
Մայա /Հարց - Ինչպես կարելի է վերացնել գորտնուկները, փորձել եմ բազմաթիվ մեթոդներ, բայց ոչ մի օգուտ չի տվել:
Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան- Բարի օր Մայա: Գորտնուկային հիվանդությունը դա վիրուսային բնույթի հիվանդություն է:Որոշ դեպքերում անհրաժեշտ են իմունիտետը բարձրացնող, հակավիրուսային պրեպարատներ:Իսկ կոսմետոլոգիայում հիմնական օգտագործվող մեթոդը դա կրիոդեստրուկցիան է (հեղուկ ազոտի միջոցով), որը կատարվում է բժիշկ-կոսմետոլոգի կողմից, այն պարզապես վերացնում է գորտնուկը: Հնարավոր է որ վերջնական արդյունք ստանալու համար կարիք լինի պրոցեդուրան կատարել մի քանի անգամ:
Սիրանույշ/ Հարց - Հարգելի բժիշկ հարցս այսպիսինն է: Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, ձեռքերի ահավոր քոր են գալիս ուցավում: Դա լինում է հենց անմիջապես զարդնելուց հետո և տևում է մոտ 1 ժամ, հետո անցնում է: Ինչից կարող է լինել:Շնորհակալ եմ:
Մաշկաբան-կոսմետոլոգ Նորա Օհանյան - Հարգելի Սիրանուշ կարծում եմ, որ ձեր դեպքում անհրաժեշտ է մաշկաբանի կոնսուլտացիա: Որևիցէ խորհուրդ, առանց տեսնելու և մանրակրկիտ անամնեզ հավաքելու, հնարավոր չէ տալ:
Շարունակությունը` այստեղ: