Թատերական ինստիտուտն ավարտած Անի Երանյանը որոշել է շարունակել ուսումն ու ընդունվել է Գիտությունների ազգային ակադեմիա, իսկ առաջին մանրամասները պատմել է ESem.am-ին:

 

«Ուզում էի արտերկրում շարունակել ուսումս, սակայն գնալուս հետ կապված մի քիչ խնդիրներ եղան: Ընդունվեցի ԳԱԱ  Կառավարման բաժինը,- ասաց Անին ու նշեց, որ շատ է կարևորում երկրորդ մասնագիտություն ունենալը:  -Արվեստը շատ լավ բան է, բայց միշտ պետք է ունենաս նաև երկրորդ մասնագիտություն: Ձայնդ, գեղեցկությունդ մի օր կարող է չլինեն, պետք է այլ զբաղմունք էլ ունենաս»:

 

 

Անիի խոսքով` ի սկզբանե երկմտել է` կառավարմա՞ն, թե՞ իրավաբանական բաժին ընդունվել: Ի վերջո ընտրել է կառավարումը, քանի որ այն ավելի լայն  հնարավորություններ է տալիս: Դերասանուհին խոսքով` մտադիր է աշխատել նաև այս  մասնագիտությամբ: «Միաժամանակ կզբաղվեմ սրանով, որովհետև կառավարման բաժինը բավականին ճկուն է, տարբեր ճյուղեր ունի յուրաքանչյուր ասպարեզում: Այնպես որ, պարտադիր սիրով զբաղվելու եմ նաև այդ  գործով:) Ձեռքի հետ ոչինչ չեմ անում»,- շեշտեց նա:

 

Անիի հավաստմամբ` փորձելու է պարտաճանաչ ուսանողուհի լինել:) «Դասերը դեռ չեն սկսվել: Պարտադիր պետք է հասցնեմ շաբաթվա ընթացքում գոնե երկու-երեք օր անպայման հաճախել դասերի: Ինչքան էլ զբաղված լինեմ, փորձելու եմ պարտաճանաչ լինել, նաև լրացնել բաց թողածը»,- ասաց Անին:

 

 

ESem.am-ը դերասանուհուց հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը, որ անընդհատ մասնագիտական փնտրտուքի մեջ է` սկզբում ներկայանում էր որպես երգչուհի, ապա` դերասանուհի, ավելի ուշ բացեց իր հոլդինգը, վերջերս էլ ներկայացավ որպես ռեժիսոր: «Որպես դերասանուհի կայանալը մարդու համար քիչ է:

 

Ուզում եմ ավելի կայանալ որպես մարդ: Եթե սովորելու հնարավորություն կա, պետք է անպայման օգտագործել այն: Ես սիրում եմ տեղյակ լինել ամեն ինչից և փորձում եմ գտնել ինձ այն ամենի մեջ, ինչն իմ սրտով է, զգում եմ, որ կկարողանամ լավ անել: Ես դեռ 23 տարեկան եմ, ամբողջ կյանք կա առջևում ու չգիտես, ինչ կլինի»,- նշեց դերասանուհին:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը