Ռազմիկ Ամյանի` Եվրոպայի մենահամերգները ավարտվեցին: Այդ կապակցությամբ Ռազմիկը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվեցին Եվրոպայի մենահամերգները, որի կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայերին, ովքեր ներկա գտնվեցին Ամստերդամի, Մարսելի, Բրյուսելի և Ստրասբուրգի մենահամերգներին: Անչափ շնորհակալ եմ և տպավորված ձեր ջերմ ընդունելությունից: Առջևում Լոս Անջելեսի մենահամերգն է, որը կայանալու է հանրաճանաչ "Dolby Theatre"-ում: Սիրով սպասում եմ: