Բրիտանացի դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսը նկարահանվելու է «Կնքամայրը» ֆիլմում, որտեղ մարմնավորելու է մի կնոջ, ում մեդելինյան նարկոկարտելում հաջողվել է հասնել ղեկավար «պաշտոնների»։


Ֆիլմի ռեժիսորը նորվեգացի Էվա Սորհաուգն է։ Ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2015թ. սկզբին։ 


Ֆիլմում կներկայացվի Գրիզելդա Բլանկոյի՝ Մայամիում 1970-1980-ականների նարկոպատերազմների հիմնական կերպարներից մեկի պատմությունը։