Ճապոնիայում Հայաստանի դեսպանության և «Ճապոնիա-Հայաստան» բարեկամության միության աջակցությամբ Ճապոնիայի Նագանո նահանգի Ուեդա քաղաքում հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հայազգի ճանաչված օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի մենահամերգը՝ ճապոնացի դաշնակահար Տակահիրո Ակիբայի նվագակցությամբ:


Համերգին հնչել են հայ և եվրոպացի երգահանների ստեղծագործություններ: Ծրագրի երկրորդ մասը նվիրված է եղել Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին: Ներկաները հետաքրքրասիրությամբ են ունկնդրել Կոմիտասի «Գարուն ա», «Չինար ես», «Կռունկ», «Քելեր, ցոլեր», «Կանչե, կռունկ», «Հով արեք» և այլ երգերի կատարումները: