Ֆինն գիտնականները հաշվել են, թե մարդն օրական քանի ժամ պետք Է քնի՝ դրա պակասի հետ կապված հիվանդությունները կանխելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent թերթին:

 

Կանանց համար քնի նորման կազմել է օրական 7,6 ժամ: Տղամարդիկ պետք Է քնեն 7,8 ժամ, որպեսզի կարողանան նորմալ աշխատել:

 

Հետազոտության համար գիտնականները 3760 մարդու քնի վերաբերյալ տվյալներ են հավաքել սոցիալական ապահովության հիմնարկություններում:

 

Նրանք հետեւել են, թե երբ են մարդիկ քնելու պահանջ զգում  ցերեկային ժամերին, քնաբեր ընդունում և քնի ինչ խանգարումներից են տառապում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: