Մեծ Բրիտանիայում կինն ամուսնացել է ինքն իր հետ, տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Գրեյս Գեդլերը Գրեյս Գեդլերի հետ ամուսնացել է Դեւոնի կոմսության «իդիլիական ֆերմայում»:
Գրեյսի հարսանիքին ներկա Է եղել 50 մարդ, հարսնացուի ծնողներն ասել են, որ աջակցում են նրան եւ, որ ամենագլխավորն Է, ցանկանում են, որ իրենց դուստրը երջանիկ լինի:
Գրեյսը պատմում է, որ իր ընկերներից ոմանք այն կարծիքին են, թե ինքը վարվել է ինքնասիրահարվածի պես: «Իհարկե, երբ հայտարարում ես, որ ինքդ քեզ հետ ես ամուսնանում, դա խոսում է չափազանց մեծ ինքնասիրության մասին»,-ասում Է Գրեյսը:
Ինքն իր հետ ամուսնանալու որոշում ընդունելու հարցում բրիտանուհուն օգնել Է մեդիտացիան եւ մասնակցությունը «Շաքտի Տանտրա» ծրագրին, որի գլխավոր գաղափարն այն Է, որ սեքսուալությունը ինքն իր հետ հաշտ լինելն է:
Չնայած այն բանին, ոռր այդ միությունն իրավաբանական կարգավիճակ չունի Մեծ Բրիտանիայում, նորապսակները երջանիկ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: