Մանկաբույժների կարծիքով երեխաների ջուր չխմելը դեռ պատճառ չէ դժգոհելու, որ այլ տարբերակներ չկան փոքրիկի մոտ հեղուկի չափաբաժինը լրացնելու համար: Նրանք պնդում են, որ ջրին կարող են փոխարինել բարձր չափաբաժնով հեղուկ պարունակող սննդատեսակները, բացի այդ կան մի քանի այլընտրանքային միջոցներ փոքրիկին ջուր խմեցնելու համար: Մինչ դրանք ներկայացնելը, Aroxj.am-ը նախ ներկայացնում է փոքրիկների մոտ ջրազրկման պատճառները և ախտանիշները:
Ջրազրկման պատճառներն են`
- լուծը,
- կրկնվող փսխումները,
- առատ քրտնարտադրությունը,
- բարձր ջերմությունը
Երբ մի քանի պատճառ համադրվում է, ջրազրկումը ավելի արագ է զարգանում: Օրինակ, եթե երեխան ունի բարձր ջերմություն և լուծ, դա ավելի արագ կհանգեցնի ջրազրկման, քան միայն լուծը կամ միայն բարձր ջերմությունը:
Նշանները
Ջրազրկման սկզբնական շրջանում ի հայտ են գալիս հետևյալ նշանները`
- աչքերը ներս ընկած են,
- գրգռված, անհանգիստ վիճակ,
- ծարավի զգացումը արտահայտված է, երեխան ագահությամբ է ջուր խմում,
- բերանը և մաշկը չոր են
Շարունակությունը` այստեղ: