ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսի Քլինթոնը, ֆեյսբուքյան իր էջում գրել է դստեր ծննդյան մասին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:

 

Չելսի Քլինթոնը նախկին նախագահի և նախկին առաջին տիկնոջ միակ դուստրն է: 2010թ.-ի հուլիսին նա ամուսնացել է բանկիր Մարք Մեզվինսկիի հետ: 2011թ.-ի սեպտեմբերից աշխատել է NBC հեռուստաընկերությունում՝ որպես հատուկ թղթակից, սակայն 2014 թվականի օգոստոսին հղիության պատճառով թողել է պաշտոնը: