Ռուս ուսանողուհին, ով մի քանի տարի բնակվում է Լոնդոնում, բրիտանացիներին ցնցել է իր Mercedes-Benz CLS 350 մակնիշի մեքենայով, որը պատված է սվարովսկի քարերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, 21-ամյա Դարյա Ռոդիոնովային Սվարովսկի բյուրեղիկներով պատելուն օգնել են ռուս վարպետները՝ 2 ամիս շարունակ աշխատելով մեքենայի վրա:
Ռոդիոնովայի խոսքով, ինքը որոշել է կատարելագործել իր 2011թ. արտադրության մեքենան, որի արժեքը Մեծ Բրիտանիայում մոտ 40 հազար դոլար է: Լրագրողների հետ հարցազրույցում նշել է, որ ցանկացել է ունենալ յուրահատուկ և արտասովոր մի բան, ինչն իրեն հաջողվել է, քանի որ ամենուր գտնվում է ուշադրության կենտրոնում: Ուսանողուհին խոստովանել է, որ միլիոնավոր բյուրեղներով պատելը իր վրա նստել է 32 հազար ԱՄՆ դոլար:
«Եթե որոշեմ վաճառել մեքենաս, ողջ գումարը կհատկացնեմ բարեգործության»,- նշել է նա: