Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է գինեկոլոգ Տաթևիկ Ղորուխչյանը:

 

Մելինե/Հարց -  Արդյոք urovaksom-ը վտանգավոր է ընդունել հղիության ժամանակ 


Տաթևիկ Ղորուխչյան, գինեկոլոգ - Դեռևս կատարված չեն ուսումնասիրություններ այդ ոլորտում, հետևաբար ընդունել թե ոչ հարցը կախված է ցուցումներից  դեղի ենթադրյալ դրական ազդեցության գերակշռությունից և նշանակվում  է ու հսկվում բուժող բժիշկի կողմից:

 

Սյուզի/Հարց -  Հարգելի բժիշկ, 6 ամիս առաջ ունեցել եմ վիժում 4-5 շաբաթական հղիությանհանձնեցիանալիզներպարզվեց, որ ինձ մոտ առկա է ցիտոմեգալովիուս 8մգուրեապլազմա

բուժվեցինք ամուսնուս հետ միասին մոտ 1 ամիս,   նոր անալիզներ հանձնեցի  ցիտոմեգալովիրուսը 4մգ էրուրեապլազմա չկարԲժիշկն ասեց որ այլևս 

խնդիր չկաբայց  չեմ հղիանումԿասեք պատճառը ինչը կարող է լինել: 


Տաթևիկ Ղորուխչյան, գինեկոլոգ  - Ձեր հարցին կարող եմ պատասխանել միայն մի քանի հետազոտություն կատարելուց հետո, նախկինում բուժվածներից ոչ մեկի մոտ նման խնդիր չպետք է առաջանար:

 

Անանուն/Հարց -  Բարև Ձեզ: Հղիությունից հետո ինչպես ազատվել պիգմենտային բծերից:   


Տաթևիկ Ղորուխչյան, գինեկոլոգ  - Կախված է տեղակայումից և ինտենսիվությունից: Կարելի է ընտրել միջոց  գինեկոլոգի և կոսմետոլոգի համատեղ աշխատանքի միջոցով:

 

Քրիստինե/ Հարց - Ինչպես կարելի է բուժել արգանդափողերի անանցանելիությունը:  


Տաթևիկ Ղորուխչյան, գինեկոլոգ -  Կախված է նրանից,  թե որ հատվածն է փողի փակ: Լապորոսկոպիկ եղանակով կատարվում է  փողերի բացում,  անցանելիության վերականգնում:

 

Արփինե/Հարց - Հարգելի բժիշկ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, հնարավոր է վիժում տեղի ունենա մի քանի օրվա հղիության դեպքում:


Տաթևիկ Ղորուխչյան, գինեկոլոգ  - Այո , բայց որպիսզի մենք հստակ համոզված լինենք, որ վիժում եղել է,  անհրաժեշտ է նախապես հղիությունը ախտորոշված լինի, ունենաք դրական պատասխան ուձհ –ի կամ ԽԳ-ի կամ գոնե թեստի:

 

Լիլիթ/Հարց  - Ինչից կարող է առաջանալ հեշտոցի շրջանում անցակալի  (մարդ որը երկար ժամանակ չի լողացել մարմնի վրա առաջանում է անցանկալի կեղտնման կեղտի մասին է խոսքը), 

նույնը արդեն երկար ժամանակ է ինչ առաջանում է հեշտոցի վրաչնայած որ օրական 2 անգամ պարտադիր լվացում եմ 

անումգոլ ջրով առանց օճառի (մտածում էի միգուցե դա ինտիմ հիգենիայի համար նախատեսված հեղուկից է), բայց 

անարդյունքԻնչից կարող է դա առաջանալ:

Տաթևիկ Ղորուխչյան, գինեկոլոգ  - Նախ անհրաժեշտ է պարզել, թե  դա ինչ  է: Դա կարելի է անել հետազոտվելիս և անալիզի միջոցով, այնուհետև  պարզ կլինի ինչպես պայքարել խնդրի դեմ:

 

Կարինե/Հարց - Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս : Հնարավոր է վերականգնել կուսաթաղանթը: Անձնական շատ լուրջ խնդիրներ ունեմ և բարդույթ այդ մտքի հետ կապված : Այդ հարցը դարձել է ինձ համար նյարդային համակարգի խանգարման պատճառ: Կանխավ շնորհակալություն: 


Շարունակութոյւնը` այստեղ: