Երգչուհի Ռուզան Ավետիքյանը վերջերս հազվադեպ է երևում էկրաններին: Ասում է՝ ավելի շատ սիրում է գործել, քան այդ մասին պատմել: Life.panorama.am-ը երգչուհու հետ զրուցել է նրա ստեղծագործական և  անձնական  կյանքի մասին, ստացել հանրությանը հուզող մի շարք հարցերի պատասխաններ:

 

-Ինչու՞ վերջին շրջանում շատ չեք երևում էկրաններին, խուսափու՞մ եք:

 

-Իսկ ինչ-որ բան ունե՞մ խուսափելու. բնավ՝ ոչ: Պարտադիր է, որ անընդհատ նոր տեսահոլովակ նկարահանեմ ու պտտեմ, որ նոր  իմ մասին հիշե՞ն, կամ որ  ամեն ծառի ու թփի տակ  չեմ նկարվում ու այդ մասին լուսաբանում, հո չի՞ նշանակում, որ ոչինչ չեմ անում, ու մեր տանը հանգիստ քնած եմ. այդպես լինում է միայն գիշերը (ծիծաղում է): Պարզապես, չեմ սիրում անընդմեջ խոսել արած ու չարած բաների մասին: Վերջերս, օրինակ, եղել եմ սահմանամերձ Մովսես գյուղում, ուր շատերը կվախենան գնալ: Ամռանը Ժողգործիքների անսամբլով  համերգ եմ ունեցել կենդանի նվագախմբի հետ, ինչից մեծ բավականություն եմ ստացել:

 

-Հիմա ի՞նչ նոր երգերի վրա եք աշխատում:


-Այժմ անդրադառնում եմ ժողովրդական ակունքներին, հիմա, արդեն, ավելի շատ ժողովրդական, գուսանական երգեր եմ երգում: Ուզում եմ նաև  իմ երգացանկում նոր երգ ունենալ, սակայն այն գործերը, որոնք ինձ ներկայացնում են, սրտիս չեն դիպչում, չեն գոհացնում: Եթե մի բան ներկայացնեն, որ հոգիս տակնուվրա կանի, անպայման կերգեմ:

 

Շարունակությունը` այստեղ: