Մոդել Կարա Դելևինն այժմ իր հանգիստն է վայելում Բալի կղզում: Բացի հանգստանալուց՝ նա նաև աշխատել է՝ նոր ֆոտոշարքի մասնակցելով "John Hardy" բրենդի զարդերի ցուցադրության համար:
Այդ ֆոտոշարքից մի քանի լուսանկար արդեն հայտնվել են համացանցում: Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Սեբաստիան Ֆայենան է, ով աշխատել է այնպիսի հայտնիների հետ, ինչպիսիք են՝ Լեդի Գագան, Սինդի Կրոուֆորդը, Լետիցիա Կաստան և ուրիշ հայտնիներ: