Հայտնի դհոլահար Էֆոն ու Բժշկական համալսարանի ուսանողուհի, ապագա ատամնաբույժ Քրիստինան այսօր ամուսնացան` երգիչ Արման Հովհաննիսյանի քավորությամբ: Երեք տարի առաջ  նշանված Էֆոն ու Քրիստինան էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում միմյանց հավերժ սիրելու ու հավատարիմ լինելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով, ինչից հետո ուղևորվեցին երևանյան ռեստորաններից մեկում խնջույք անելու:

 

 

Մի շարք հայտնիներ Հայաստան են ժամանել դհոլահարի հարսանյաց հանդեսին ներկա լինելու համար. զույգը հյուրեր ունի  Մոսկվայից, ԱՄՆ-ից ու Սիդնեյից: Հայտնի հյուրերի ցանկում են  Հարութ Փամբուկչյանը, Լևոն Մալխասյանը, Արա Գևորգյանը, Ռազմիկ Ամյանը, Քրիստինե Պեպելյանը, Արամեն, Մարտին Մկրտչյանը, Նունե Եսայանը,Ավո Խալաթյանը և այլք:

Նշենք, որ նորափեսան երեկ է վերադարձել Սիդնեյից, որտեղ սեպտեմբերի 6-ին և 12-ին մասնակցել է երգիչ Արման Հովհաննիսյանի մենահամերգներին:

 

ESem.am-ը շնորհավորում է նորապսակներին և երջանկություն մաղթում:

 

 

Լուսանկարները` քիչ ուշ


ESem.am