BlogNewz.am-ը գրում է.


Մենք բոլորս էլ գիտենք, որ ճարպոտ սննդամթերքը կարող է հանգեցնել քաշի ավելացման, սակայն գիտնականները նշում են, որ կարևոր է ոչ միայն, թե ինչով ենք մենք սնվում, այլև երբ ենք սնվում: Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց մարդիկ սկսել են ավելի ու ավելի երկար ժամեր անցկացնել համակարգչի կամ հեռուստացույցի առջև՝ հաճախ չկարողանալով կտրվել էկրանից մինչև ուշ գիշեր:


Գիշերային ժամերին որևէ ֆիլմ դիտելուն կամ ինտերնետում որևէ բան փնտրելուն զուգահեռ մարդիկ սկսում են սնվել զանազան մթերքներով: Ամերիկացի գիտնականների կողմից վերջերս անցկացված հետազոտության տվյալները վերահաստատել են այն համոզմունքը, որ ուշ ժամերին սնվելը հանգեցնում է գիրացման: Գիտնականները գիտափորձ են անցկացրել մկների վրա: Նրանք մկներին բաժանել են երկու խմբի:


Առաջին խմբի մկներին թույլ են տվել ուտել օրվա ընթացքում,  սակայն ուշ ժամերին նրանց կեր չեն տվել: Մյուս խմբի մկները ազատ են եղել ուտել ցանկացած ժամի, այդ թվում՝ ուշ երեկոյան և գիշերը: Երկու խմբի մկներին էլ տվել են միևնույն կալորիականությամբ և միևնույն քանակությամբ կեր:


Հետազոտության ավարտին պարզվել է, որ ի տարբերություն առաջին խմբի մկների՝ երկրորդ խմբի մկները ճարպակալել են:  Հետազոտական թիմի գլխավոր գիտնական Սաթչիդանանդա Փանդան նշել է, որ օրվա որոշ ժամերի մարդու մարսողական օրգանները գտնվում են ակտիվ վիճակում, իսկ այլ ժամերի դրանք «քնած» են: Անկանոն կերպով սնվելը կարող է խախտել օրգանիզմի ներքին ժամացույցը:

 

Շարունակությունը` այստեղ: